Հայերեն Русский English
Главная Победители ЧАВО Партнерам О нас
Вход для партнеров

«Աճուրդ` նվազեցման կարգով» SMS ակցիայի կանոնակարգ

Ի՞նչ է սա

Այս կանոնակարգը բացահայտում է SMS հաղորդագրությունների միջոցով իրականացվող «Աճուրդ` նվազեցման կարգով» ակցիայի գործունեության հիմնական սկզբունքները, ինչպես նաև սահմանում է գործունեության որոշակի ընթացակարգ և կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել այս ծառայությանը մասնակցելու համար: Դուք պետք է վստահ լինեք, որ ծանոթացել եք առաջարկվող պայմաններին, և Ձեր մասնակցությունը «SMS աճուրդ` նվազեցման կարգով» ակցիային վկայում է այն մասին, որ դրանք հասկանալի և ընդունելի են Ձեզ համար:

Այս նախագիծը աննախադեպ է Հայաստանի տարածքում և նախատեսված է Հայաստանի բջջային կապի բաժանորդների համար:

Իչպե՞ս է այն աշխատում

«SMS աճուրդ` նվազեցման կարգով» նախագծի միջոցով աճուրդի կազմակերպիչը կոնկրետ ժամանակահատվածի ընթացքում, որը նշվում է գովազդի մեջ, վաճառքի է հանում որևէ ապրանք կամ ծառայություն: Սահմանված է հայտի նվազագույն անփոփոխ չափը` 1 դրամ, և պատիկությունը` 1 դրամ. Աճուրդին մասնակցելու համար բաժանորդին անհրաժեշտ է 7070 կարճ համարին ուղարկել SMS հաղորդագրություն, որտեղ նշված է հայտի չափը (միայն դրական ամբողջ թիվ), որից հետո բաժանորդը ստանում է պատասխան հաղորդագրություն իր գրանցման, ինչպես նաև իր կողմից առաջարկված հայտի կարգավիճակի մասին: Յուրաքանչյուր բաժանորդ կարող է ներկայացնել ցանկացած քանակությամբ հայտ: Սակայն մեկ SMS հաղորդագրության միջոցով կարելի է կատարել միայն մեկ հայտ:

Հաղթող է ճանաչվում միակ նվազագույն հայտը (այսինքն` նվազագույն գումարը, որն առաջարկվել է միայն մեկ մարդու կողմից և չի կրկնվել ուրիշ ոչ մեկի կողմից ոչ մի անգամ): Օրինակ եթե երկու բաժանորդ առաջարկել են գումար` 1000 դրամ, ապա նրանց առաջարկած հայտերը «վառվում են»: «Վառվում են» նաև 1000 դրամ առաջարկած բոլոր մյուս հայտերը:

Աճուրդի կազմակերպիչը աճուրդի ավարտից հետո կապվում է հաղթող հայտն առաջարկած բաժանորդի հետ և հայտնում նրան, որտեղից և ինչպես պետք է ձեռք բերել լոտը` նշված գնով:

Բաժանորդների կողմից ուղարկված մեկ SMS հաղորդագրության արժեքն է` 350 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Բաժանորդները ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող են ստանալ նաև զանգահարելով 220739 օգնության հեռախոսահամարին:

  1. Տեղեկատվություն և տերմինների սահմանում
    1. Պայմանները սահմանում են կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել «SMS աճուրդ` նվազեցման կարգով» ակցիային մասնակցելու համար:
    2. «Հայտ» տերմինը նշանակում է կոնկրետ լոտի ձեռքբերման համար աճուրդի մասնակցի կողմից ներկայացրած հայտ (գումար), որը մեզ է հասնում թվային SMS հաղորդագրության միջոցով:
    3. «Աճուրդի մասնակից/Դուք» տերմինը նշանակում է անձ, որը մասնակցում է աճուրդին և ուղարկում է հայտ` տվյալ լոտը գնելու համար:
    4. «Լոտ» տերմինը նշանակում է ցանկացած ապրանք կամ ծառայություն թվով մեկ օրինակ, որը մեր կողմից դրվում է վաճառքի:
    5. «Նվազագույն միակ հայտ» տերմինը աճուրդի մասնակցի կողմից լոտի ձեռքբերման համար առաջարկված նվազագույն շեմն է (նվազագույն գինը)` արտահայտված դրական ամբողջ թվով` ՀՀ դրամով, որը չի առաջարկվել աճուրդի և ոչ մի ուրիշ մասնակցի կողմից:
    6. «Փուլ» տերմինը սահմանում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ընդունվում են հայտերը` առաջարկությունները` տվյալ լոտը գնելու համար:
      «Մեր», «Մենք» կամ «Մեզ» բառերը վերաբերում են «Հայկական երկրորդ հեռուստաալիքին» և/կամ «Մոբբիս» ընկերությանը:
  2. Պահանջները և յուրահատկությունները
    1. Հայտերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն աճուրդի անցկացման ողջ ընթացքում մնում է գաղտնի: Դրանք չպետք է հրապարակվեն, բացառությամբ աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված հայտի:
    2. Աճուրդի արդյունքները պետք է հայտարարվեն դրա ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում` Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերով կամ այլ ԶԼՄ-ների միջոցով և հաղթողին համապատասխան SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
  3. Վաճառքի առաջարկ
    1. Մենք կարող ենք (որոշակի ժամկետների սահմաններում) վաճառքի հանել որևէ լոտ «SMS աճուրդ` նվազեցման կարգով» ակցիայի միջոցով, հետևյալ պայմաններով`
      • Լոտի վաճառքի յուրաքանչյուր նոր (նախորդից տարբերվող) առաջարկի վերաբերյալ տեղեկացնել Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերով:
      • Լոտի վաճառքի յուրաքանչյուր նոր (նախորդից տարբերվող) առաջարկ SMS հաղորրդագրության միջոցով կարող է ուղարկվել այն բաժանորդներին, ովքեր գոնե մեկ անգամ ուղարկել են SMS հաղորդագրություն 7070 կարճ համարին:
      • Վաճառքի յուրաքանչյուր առաջարկ ուժի մեջ է մնում անընդհատ` ողջ փուլի ընթացքում:
    2. Մենք ընդունում ենք ցանկացած քանակի գնման հայտեր, որոնք ուղարկվում են 7070 կարճ համարին ՀՀ բջջային կապի բաժանորդների բջջային հեռախոսներից` SMS հաղորդագրությունների միջոցով:
    3. Մեր կողմից վաճառքի դրված ցանկացած լոտի գին չի ներառում տրանսպորտային կամ այլ տիպի ծախսերի փոխհատուցումը, որի անհրաժեշտությունը կարող է ունենալ նվազագույն և միակ գինն առաջարկած բաժանորդը:
  4. Առաջարկի ընդունում
    1. Ձեր կողմից ուղարկված յուրաքանչյուր հայտ ընդունվում է որպես անվերապահ համաձայնություն` մասնակցելու մեր կողմից առաջարկած լոտի գնմանը:
    2. Հայտերը պետք է սահմանված լինեն ՀՀ դրամով բացառապես դրական ամբողջ թվերով, առանց ստորակետերի կամ այլ նշանների:
    3. Մասնակցի հայտը համարվում է ընդունված մեր կողմից 7070 կարճ համարին թվային SMS հաղորդագրության միջոցով դրական ամբողջ թիվ ստանալու դեպքում: Հայտի ընդունումը հաստատելու համար մենք մասնակցին ուղարկում ենք պատասխան SMS հաղորդագրություն մասնակցի գրանցման, ինպես նաև նրա կողմից ուղարկված հայտի կարգավիճակի մասին:
    4. Օրինակ` աճուրդի մասնակցի կողմից ուղարկված SMS հաղորդագրություն`
      1- նշանակում է մեկ դրամ արժողությամբ հայտ
      25- նշանակում է 25 դրամ արժողությամբ հայտ
      243- նշանակում է 243 դրամ արժողությամբ հայտ
      100326- նշանակում է 100326 դրամ արժողությամբ հայտ
      0243- կամ 00243 նշանակում է 243 դրամ արժողությամբ հայտ
    5. Վերոնշյալ պայմաններին համապատասխանող SMS ուղարկելու դեպքում մասնակիցը և նրա կողմից առաջարկված հայտը գրանցվում են մեր համակարգում: Գրանցումից հետո մասնակիցը ստանում է SMS հաղորդագրություն, որտեղ նշվում է նրա կողմից առաջարկված հայտի կարգավիճակի մասին: Վերոնշյալ պայմանների խախտման, այսինքն` պահանջվող կարգին չհամապատասխանող հաղորդագրություն ուղարկելու դեպքում բաժանորդը կստանա հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Հայտն ընդունված չէ: Ուղարկեք միայն դրական ամբողջ թիվ, օրինակ 111 որը հավասար է 111 դրամի և այլն»: 7070 կարճ համարին ուղարկված բոլոր SMS հաղորդագրությունների արժեքն է 350 դրամ (ներառյալ ԱԱՀ):
    6. Աճուրդին մասնակցելու գրանցման փաստը վկայում է այն մասին, որ մասնակիցը ծանոթացել, պատշաճ կերպով հասկացել և ընդունել է սույն կանոնակարգի դրույթները և պարտավորվում է անվերապահորեն ընդունել աճուրդի կազմակերպիչների` Հայկական երկրորդ հեռուստաալիքի և Մոբբիս ընկերության պահանջները` կապված աճուրդի փուլի վերջանալու և լոտը ստանալու կապակցությամբ հարցազրույցներին և այլ քարոզչական ակցիաներին մասնակցելու հետ: Աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնելով` բաժանորդը հաղթելու դեպքում տալիս է իր համաձայնությունը իր անձի` որպես հաղթողի, հանրությանը ներկայանալուն ինչպես նաև աճուրդի կազմակերպիչների կողմից իր անվան օգտագործումը ԶԼՄ-երի կողմից լուսաբանման նպատակով:
    7. Հայկական երկրորդ հեռուստաալիքը և Մոբբիս ընկերությունը հաստատում են, որ նվազագույն միակ հայտը (գումարը) որոշվելու է ավտոմատ կերպով` պաշտպանված ծրագրի կողմից, որը բացառում է ցանկացած տիպի արտաքին միջամտություն մինչև փուլի ավարտը` որպես մեր կողմից ընդունված միակ և չկրկնվող հայտ: Այն համարը, որի միջոցով կատարվել է այդ հայտը համարվում է «SMS աճուրդ նվազման կարգով» ակցիայի հաղթող: Փուլի ավարտի արդյունքում որոշված միակ չկրկնված նվազագույն հայտը գրանցվում է մշտապես գործող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունում և ճանաչվում է Աճուրդի տվյալ փուլի հաղթող:
    8. Նվազագույն միակ չկրկնվող գինն առաջարկած մասնակցի ինքնության հաստատումը մեր կողմից կատարվում է պատասխան SMS հաղորդագրության և ուղարկողի հեռախոսահամարի միջոցով:
  5. Լոտի գնում և սեփականության իրավունքի փոխանցում
    1. Լոտը շահած մասնակիցը շահումի մասին տեղեկությունը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում պետք է մեզանից ձեռք բերի այն իր իսկ առաջարկած նվազագույն միակ հայտում նշված գումարով:
    2. Լոտը ստանալու համար հաղթողը պետք է ներկայանա Հայկական երկրորդ հեռուստաալիք, հետևյալ հասցեով` ք.Երևան, Աջափնյակ, Գ-3 թաղ., շենք 3/1, կամ այլ հասցեով, որի մասին նրան տեղյակ կպահվի աճուրդի կազմակերպիչների կողմից, ներկայացնելով իր անձնագիրը, բջջային հեռախոսը, որտեղ պահպանված պետք է լինի մեզանից ստացված SMS հաղորգագրությունն այն մասին, որ տվյալ մասնակիցը հանդիսանում է «Աճուրդ` նվազեցման կարգով» ակցիայի հաղթող:
    3. Լոտի հաղթողը վճարումը պարտավոր է կատարել ՀՀ դրամով` կանխիկ, կամ փոխանցումով` կազմակերպիչների կողմից տրված հաշվեհամարին:
    4. Լոտի սեփականության իրավունքը կփոխանցվի գնորդին, որը հաղթել է աճուրդում` միայն միակ չկրկնվող նվազագուն գինը վճարելուց հետո:
    5. Եթե Ձեզ հայտարարել են աճուրդի հաղթող, ապա Դուք կտեղեկանաք այդ մասին այն բջջային հեռախոսի միջոցով, որից ստացվել է աճուրդին մասնակցելու հայտը:
    6. Այն պահից հետո, երբ մենք Ձեզ տեղեկացրել ենք Ձեր հաղթանակի մասին, Դուք ունեք 48 ժամ` որոշելու, թե արդյոք ուզու՞մ եք ձեռք բերել լոտը Ձեր առաջարկած գնով: Եթե Դուք ցանկանում ենք հաստատել Ձեր ցանկությունը ձեռք բերելու լոտը, ապա անհրաժեշտ է հայտնել մեզ դրա մասին` զանգահարելով 220739 հեռախոսահամարին յուրաքանչյուր օր, բացի կիրակիից ժամը 10:00-18:00 հատվածում, շաբաթ օրերին` 11:00-15:00 հատվածում:
    7. Եթե Ձեր հաղթանակի մասին տեղեկանալուց հետո Դուք որոշել եք չգնել լոտը, ապա ոչինչ անել պետք չէ: Եթե Ձեր հաղթանակի մասին Ձեր բջջային հեռախոսով Ձեզ տեղեկացնելուց հետո 48 ժամվա ընթացքում մենք չենք ստանում Ձեզանից ոչ մի պատասխան, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում համարելու Ձեր լռությունը որպես շահած լոտը ձեռք բերելու մերժում: Եթե աճուրդի ավարտից հետո Ձեր բջջային հեռախոսին մենք չենք կարողանում կապնվել (Ձեր համարը անջատված է, անհասանելի է և այլն), ապա դա նույնպես համարվում է որպես շահած լոտը Ձեր կողմից ձեռք բերելու մերժում:
    8. Եթե աճուրդում հաղթանակի մասին տեղեկանալուց 48 ժամվա ընթացքում Դուք հաստատում եք Ձեր ցանկությունը գնելու լոտը, ապա Դուք պետք է կատարեք ամբողջական վճարումը Ձեր հաստատումից հետո` 5 օրվա ընթացքում: 5 օրվա ընթացքում վճարում չկատարելը նշանակում է Ձեր կողմից լոտը գնելու և ձեռք բերելու մերժում:
  6. Պարտականությունների մերժում և Ձեր առջև մեր պատասխանատվության սահմանափակում
    1. Ձեր առջև ունեցած մեր պատասխանատվությունը սահմանափակվում է գնով, որը համարժեք է միակ չկրկնված նվազագուն գնին` առաջարկված գնորդի կողմից` պայմանագրի խախտման կամ քաղաքացիական իրավախախտումերի (այդ թվում նաև անփութություն կամ այլ տիպի խախտումներ) դեպքում:
    2. Ամեն դեպքում մենք պատասխանատվություն չենք կրում ուղղակի կամ անուղղակի վնասների համար, որոնք Դուք կարող եք կրել մեր կողմից Ձեր հայտի մշակման կամ ընդունման անհնարինությունից դանդաղ կամ ընդհատվող կապի, տվյալների անժամանակ տեղ հասնելու, բոլոր տեսակի բնական աղետների, ռազմական կամ ահաբեկչական գործողությունների կամ անվտանգության կանոնների խախտման կամ դրանց անթույլատրելի օգտագործման հետևանքով, որը կարող է լինել հակերության և/կամ հեռախոսային ցանցի կամ կապ ընդունող սարքերի խաթարման արդյունքում:
    3. Անհրաժեշտ է օրենքի սահմաններում առավելագույն կերպով բացառել տեղեկատվության արտահոսքը կամ տրամադրումը, որը վերաբերում է խաղարկվող լոտի ճշգրիտ նկարագրությանը և արժեքին: Մենք չենք պարտավորվում հետազոտություններ անցկացնել կամ խորապես ուսումնասիրել յուրաքանչյուր լոտը` նրա իրական նկարագրությունը ճշտելու համար: Դուք նույնպես չպետք է կարծեք, կամ հույս ունենաք, որ այդպիսի հետազոտություններ կատարվել են: Այսպիսով, մենք չենք կրում պատասխանատվություն լոտի նկարագրության համար տրված տեղեկատվության բացակայության համար: Հայկական Երկրորդ Հեռուստաալիքը և Մոբբիս ընկերությունը չեն կրում որևէ պատասխանատվություն լոտով սահմանված ապրանքի փոփոխման, վերանորոգման, օգտագործման ընթացքում ապրանքի որակի կորստի համար, չեն տրամադրում երաշխիքային ժամկետներ:
  7. Իրավական ուժի մասնակի կորուստ
    1. Եթե վերոնշյալ պայմաններից որևէ մեկը կորցնում է իր իրավական ուժը` օրենքի գործունեության, կառավարության կողմից ընդունված որոշումների, հրամանների կամ համապատասխան իրավասություն ունեցող դատարանի կայացրած որոշման հետևանքով, այն չպետք է վերաբերի կանոնակարգի այլ դրույթներին, որոնք չեն կորցրել իրենց իրավական ուժը:
  8. Գաղտնիության և տվյալների պահպանման համաձայնություն
    1. Տեղեկատվությունը, որը Դուք տրամադրում եք մեզ ծառայությանը մասնակցելու համար` Ձեր հեռախոսահամարը, հայտը, հայտերի քանակը, ենթակա են ներառման մեր Գաղտնիության և տվյալների պահպանման մասին դրույթում:
  9. Ընդհանուր դրույթներ
    1. Մեր պայմանները և Ձեր մասնակցությունը որոշվում և մեկնաբանվում են համաձայն ՀՀ օրենսդրության:
    2. Մենք մեզ իրավունք ենք վերապահում առանց նախապես զգուշացնելու ժամանակ առ ժամանակ վերանայելու և փոփոխություններ կտարել մեր կանոնակարգում: Կանոնակարգում ցանկացած փոփոխություն կատարելուց հետո անցկացված ՙԱճուրդ` նվազեցման կարգով՚ ակցիային Ձեր մասնակցությունը վկայում է այն մասին, որ Դուք համաձայն եք կատարված փոփոխությունների հետ:
  10. Բջջային կապի օպերատորների պատասխանատվության սահմանափակումներ:
    1. ՀՀ տարածքում գործող բջջային կապի օպերատորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Beeline-ը, չեն հանդիսանում այս ակցիայի կազմակերպիչ և չեն կրում պատասխանատվություն կազմակերպիչների գործողությունների, ինչպես նաև կազմակերպիչների կողմից հասցված վնասի կամ հետևանքների համար:
    2. Աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնելով (ուղարկելով գումարի չափ պարունակող SMS հաղորդագրություն) բաժանորդը օպերատորին տալիս է իրավունք Մոբբիսին տրամադրելու հետևյալ անձնական բնույթի տեղեկատվություն` իր հեռախոսի համարը (այն հեռախոսի, որից ուղարկվել է SMS հաղորդագրությունը), SMS հաղորդագրություն-հայտում նշված գումարի չափը: Հայտ պարունակող SMS հաղորդագրություն ուղարկելիս բաժանորդը համաձայնում է այս կետի պայմաններին:
    3. Օպերատորները SMS հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու հնարավորություն են ընձեռում բացառապես իրենց ռադիոծածկույթի տարածքում:
    4. Մասնակցելով աճուրդին` (ուղարկելով SMS հաղորդագրություն կազմակերպիչի կողմից նշված համարով) բաժանորդը հաստատում է օպերատորի պատասխանատվության սահմանափակումների պայմանների ընդունումն իր կողմից:
Հայկական երկրորդ հեռուսատաալիք

Մոբբիս
Горячая линия
(374 10) 22-07-39

По интересующим Вас вопросам можете звонить каждый день, кроме воскресенья с 10:00-18:00, в субботу с 11:00-15:00.
Пишите нам
Если у Вас есть вопросы, замечания или предложения касающиеся проекта, можете написать нам, мы с удовольствием ответим.
Имя:   Текст:  
Эл.почта:  
  Отправить Очистить
Copyright © 2007-2010 Mobbis LLC
Mobbis 
Разработка
компания МОББИС